Երեւան: Մեդիամաքս: Իսրայելական պետական Israel Aerospace Industries ընկերությունը Ադրբեջանին առաջարկել է անօդաչու հետախուզական թռչող Heron եւ Searcher Mk.2 սարքեր, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Flightglobal-ը:
Ադրբեջանը դեռ պատասխան չի տվել Israel Aerospace Industries-ի առաջարկին:
Ս.թ. մարտի սկզբին Ադրբեջանում սկսվեց իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության Aerostar եւ Orbiter անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, որոնք նախատեսվում է արտահանել Արեւելյան Եվրոպայի երկրներ:
Flightglobal-ի հոդվածը հասանելի է այստեղ.