Հայաստանը միացել է Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին - Mediamax.am

Մարտ 07, 2026
6352 դիտում

Հայաստանը միացել է Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին


Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մի շարք եվրոպական երկրների հետ միասին միացել է ԿԺԴՀ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցներին:

«Եվրոպական միությունը հաշվի է առնում եւ ողջունում է այդ երկրների որոշումները», - այդ կապակցությամբ ասել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

 

Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին միացել են նաեւ Մոլդովան, Խորվաթիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Նորվեգիան, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:

 

Փետրվարին ԵՄ-ն ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել` այդ երկրում կայացած միջուկային փորձարկումների հետեւանքով:

 

Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները սատարել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

 

 




Մեր ընտրանին