Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ազատվել է առաջին փոխվարչապետի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է Թրենդը, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի համապատասխան հրամանը տեղադրվել է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում:
Հրամանի մեջ նշված չեն Ալասանիայի առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատման պատճառները:
Որոշ տվյալներով, որոշման պատճառը կարող են լինել Ալասանիայի եւ Իվանիշվիլիի տարաձայնությունները նախագահի հետագա լիազորությունների վերաբերյալ: Պաշտպանության նախարարը մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրվել 2013 թ. հոկտեմբերին:
Ալասանիան արդեն խոստովանել է լրագրողներին, որ այդ հարցի շուրջ վարչապետի հետ «տհաճ խոսակցություն» է ունեցել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: