Մոսկվան պատրաստ է հիբրիդային գրոհներին հակազդող փորձագետներ գործուղել Հայաստան - Mediamax.am

Մարտ 05, 2026
286 դիտում

Մոսկվան պատրաստ է հիբրիդային գրոհներին հակազդող փորձագետներ գործուղել Հայաստան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի համապատասխան դիմումի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ձեւավորել եւ գործուղել հիբրիդային հարձակումների հետ մղման փորձագետների խումբ՝ Երեւանի կողմից Եվրոպական միությունից հայցված նմանատիպ փորձագիտական խմբի հետ մեկտեղ։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«ԵՄ փորձագետների ակտիվ եւ, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, խորը ներգրավվածությունը նախընտրական շրջանում, ինչպես նաեւ հնարավոր սահմանադրական հանրաքվեի համատեքստում, դժվար թե ամրապնդի Հայաստանի իրական ինքնիշխանությունը։ Ավելի շուտ ամեն ինչ հակառակը կլինի։ Մենք, իհարկե, արձանագրել ենք Հայաստանի արդարադատության նախարարության մեկնաբանությունը, որում նշվում է, որ ԵՄ-ից հրավիրված մասնագետների աշխատանքը «Ռուսաստանի դեմ ուղղված չի լինելու»։ Հաշվի առնելով դա՝ հայկական կողմի համապատասխան հրավերի դեպքում հաստատում ենք հանրապետություն նմանատիպ խումբ ուղարկելու պատրաստակամությունը»,- ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ 




Մեր ընտրանին