Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն եւ ցավակցություն հայտնել Գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ բազմաթիվ խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ:
Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել սգո մատյանում:
Ինչպես հաղորդում է Trend-ը, դեսպանի հետ զրույցում Իլհամ Ալիեւը նշել է, որ միշտ հիշելու է Իրան կատարած այցերի ընթացքում այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ ունեցած հանդիպումները:
Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուն երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ դեսպանություն այցելելու եւ ցավակցություն հայտնելու համար:















