Փաշինյանը Վրաստան կայցելի - Mediamax.am

Փետրվար 27, 2026
258 դիտում

Փաշինյանը Վրաստան կայցելի


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ Վրաստան կայցելի։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր հայտնել է, որ մարտի 4-ին նախատեսված իր տարեկան զեկույցը հետաձգվում է՝ Հայաստանի կառավարության ղեկավարի այցի կապակցությամբ։

 

Այս շաբաթ Վարշավայում մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր.

 

«Ինչ խոսք, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին ևս, քանի որ շատ կարևոր է նշել, որ մեր հարևանները` Վրաստանը և Իրանը միշտ աջակցել են այս խաղաղության գործընթացին» ։




Մեր ընտրանին