Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան - Mediamax.am

Փետրվար 25, 2026
203 դիտում

Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան:

Կառավարությունից հայտնել են, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի եւ Լեհաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

 

Վարչապետը հանդիպումներ կունենա նաեւ Լեհաստանի նախագահի եւ Սենատի նախագահի հետ:

 

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաեւ Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:                                                     




Մեր ընտրանին