Սիյարտոն բացատրել է, թե ինչու է ԵՄ-ն «հարձակվում» Վրաստանի վրա - Mediamax.am

Փետրվար 09, 2026
141 դիտում

Սիյարտոն բացատրել է, թե ինչու է ԵՄ-ն «հարձակվում» Վրաստանի վրա


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն ասել է, որ «Եվրոպական միությունը հարձակվում է Վրաստանի վրա, քանի որ Թբիլիսիում գործում է պահպանողական, հայրենասեր եւ ինքնիշխան կառավարություն»:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն «Ռուստավի-2» վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում Սիյարտոն նշել է.

 

«Բրյուսելին դա դուր չի գալիս։ Նույն պատճառով նրանք պայքարում նաեւ մեր դեմ»։

 

Իսկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ վերջին շրջանում Վրաստանի եւ Եվրամիության հարաբերություններում փոփոխություններ չեն արձանագրվել եւ հույս է հայտնել, որ «Եվրամիությունն ու նրա բյուրոկրատիան կկարողանան վերադարձնել սեփական ինքնիշխանությունը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին