Փաշինյանի ու Վենսի հանդիպումը տեղի կունենա երեկոյան - Mediamax.am

Փետրվար 09, 2026
162 դիտում

Փաշինյանի ու Վենսի հանդիպումը տեղի կունենա երեկոյան


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

 

Այցով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 9-ին եւ 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երեւանի մի քանի փողոցում կլինեն երթեւեկության սահմանափակումներ:

 

Այսպես՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, փետրվարի 9-ին եւ 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթեւեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչեւ Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչեւ Սախարովի հրապարակ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին