Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Կառավարությունից հայտնում են, որ հունվարի 7-ին կայացած հանդիպման ժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար եւ ընդգծել է Քրիստինա Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փաստը։
Քրիստինա Քվինը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս ՀՀ–ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։
















