«Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը» - Mediamax.am

Դեկտեմբեր 18, 2025
253 դիտում

«Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է միջազգային գործընկերների, այդ թվում «ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության օրակարգի առաջմղման»։

 

«ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը եւ շնորհակալություն հայտնել վարչապետին՝ նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու եւ հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։

 

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաեւ դրան հաջորդած իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերի, մասնավորապես, TRIPP եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին