Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջոցառումներին - Mediamax.am

Դեկտեմբեր 18, 2025
351 դիտում

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջոցառումներին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, ուր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

Այս մասին Փաշինյանը հայտնել է այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

 

ԵԱՏՄ խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին, այն համընկնում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման հետ, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-22-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին