Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը - Mediamax.am

Մարտ 04, 2026
1326 դիտում

Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը


Լուսանկարը` https://europeanwesternbalkans.com/


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան դեկտեմբերի 18-ին կայցելի Հայաստան:

ՆԱՏՕ-ից հայտնում են, որ Ռադմիլա Շեկերինսկան հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ կհանդիպի նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ:

 

Ռադմիլա Շեկերինսկան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի դեկտեմբերից: Նախկինում նա Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետի պաշտոնակատար, փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար է եղել: 




Մեր ընտրանին