Միրզոյանը եւ Կալասը խոսել են հիբրիդային սպառնալիքներին հակազդելու մասին - Mediamax.am

Հոկտեմբեր 21, 2025
251 դիտում

Միրզոյանը եւ Կալասը խոսել են հիբրիդային սպառնալիքներին հակազդելու մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մտքեր են փոխանակել «ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջ»։

Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ hոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում կայացած Միրզոյանի եւ Կալասի հանդիպման մասին:

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանն ու հաստատմանն առնչվող հարցեր։

 

«Երկուստեք ընդգծվել է տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարեւորությունը, ինչին մեծապես կարող են նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն ու օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին