Միրզոյանն ասել է, որ Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին - Mediamax.am

Փետրվար 17, 2026
1651 դիտում

Միրզոյանն ասել է, որ Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հոկտեմբերի 20-ին ելույթ ունենալով Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը, Արարատ Միրզոյանն ասել է.

 

«Ինչպես շատ ժողովրդավարություններ, այսօր Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, հատկապես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների:

 

Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների  իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։

 

Դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված համագործակցություն այն պետությունների միջև, որոնք կիսում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ժողովրդավարական կենսակերպի նկատմամբ հավատարմությունը»։




Մեր ընտրանին