Հայաստանը չի ընդունում Սահմանադրությունը փոխելու մասին Ադրբեջանի նախապայմանը - Mediamax.am

Հոկտեմբեր 14, 2025
310 դիտում

Հայաստանը չի ընդունում Սահմանադրությունը փոխելու մասին Ադրբեջանի նախապայմանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու մասին:

Այսօր ելույթ ունենալով Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ընթացքում, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է.

 

«Թե նախկինում, թե հիմա նման հարց՝ որպես փոխհամաձայնեցված օրակարգի մաս, մեր քննարկումներում գոյություն չունի։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես մեր ժողովրդի որոշելիք հարցն է: Հայաստանը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխել իր Սահմանադրությունը»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին