Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները - Mediamax.am

Հոկտեմբեր 02, 2025
200 դիտում

Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կոպենհագենում քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ TRIPP նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ 

 

«Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարեւոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին