Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության զարգացումը - Mediamax.am

Սեպտեմբեր 30, 2025
253 դիտում

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության զարգացումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ուկրաինայի իր պաշտոնակից Անդրեյ Սիբիհայի հետ քննարկել է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները։

X-ի միկրոբլոգի իր էջում Արարատ Միրզոյանը գրել է, որ «խորաթափանց զրույց է ունեցել» գործընկերոջ հետ:

 

«Մենք համաձայնեցինք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը եւ ակտիվացնել երկկողմ օրակարգը: Հանդիպմանը տեղեկացրի Հարավային Կովկասում հաստատված խաղաղության մասին։ Ընդգծեցի նաեւ խաղաղություն հաստատելու կարեւորությունը Ուկրաինայում։ Կարծիքներ փոխանակեցինք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- գրել է Արարատ Միրզոյանը:

 

Հանդիպմանն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան՝ այն որակելով «կարեւոր եւ բովանդակալից»:

 

«Քննարկեցինք, թե ինչպես կարող ենք համատեղ քայլերով նպաստել համապարփակ, արդար եւ կայուն խաղաղության հաստատմանը Եվրոպայում»,- գրել է ուկրաինացի դիվանագետը՝ նշելով, որ Արարատ Միրզոյանին հրավիրել է Կիեւ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին