«Կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց TRIPP-ի հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է» - Mediamax.am

Սեպտեմբեր 29, 2025
157 դիտում

«Կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց TRIPP-ի հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստրասբուրգում ասել է, որ «TRIPP-ի հարցը շարունակում է գտնվել եւ ԱՄՆ-ի, եւ միջազգային հանրության օրակարգում»:

«Ամերիկյան պատվիրակությունը վերջերս Հայաստան էր այցելել, քննարկումները սկսվել են եւ կշարունակվեն: Այս պահի դրությամբ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ Թրամփի ադմինիստրացիան գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ TRIPP օրակարգը շարունակում է գտնվել եւ ԱՄՆ, եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետաքրքրություն կա: Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»,- Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը`խոսելով «Թրամփի ուղու» մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին