Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ - Mediamax.am

Սեպտեմբեր 24, 2025
346 դիտում

Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումի շրջանակում։

«Ֆորումից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա մի շարք արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Գլոբալ ատոմային ֆորումին կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։

 

Ավելի վաղ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման հավանականության մասին խոսել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը կայացել էր 2025 թվականի օգոստոսի 31-ին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին