Տեր-Պետրոսյան. Ռուսաստանի ներկայությունը հույժ անհրաժեշտություն է - Mediamax.am

249 դիտում

Տեր-Պետրոսյան. Ռուսաստանի ներկայությունը հույժ անհրաժեշտություն է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն եւ Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հարավկովկասյան տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին: 

 

«Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, եւ պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ եւ հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը եւ Հնդկաստանը»,- հաղորդել է Արման Մուսինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին