Փաշինյան. Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում լինելու են պարզեցումներ - Mediamax.am

378 դիտում

Փաշինյան. Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում լինելու են պարզեցումներ


Լուսանկարը` dw.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «պարզեցումներ են լինելու Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում»:

«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված է 5 սկզբունք, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորութուն, սահմանների անխախտելիություն եւ փոխադարձություն։ 

 

Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում մաքսային եւ սահմանային հսկողության այն ձեւերը, որ մեզ ծանոթ են տասնամյակներ, գոյություն չունեն, մասնավորապես, կենսաչափական անձնագրերի կիրառման պարագայում գործում են բոլորովին նոր ընթացակարգեր: 

 

Պարզեցումների ենք գնալու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլեւ՝ բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս պարզեցված լինեն։

 

Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որ տեղավորվում է 5 սկզբունքի շրջանակում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Ամփոփելով խոսքը՝ նա նշել է, որ «եկել է խաղաղության ժամանակաշրջանը, եւ ՀՀ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին