Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը «կարծիքների ծավալուն փոխանակում են անցկացրել ընթացիկ միջազգային իրավիճակի վերաբերյալ»:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հուլիսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ նախարարները հաստատել են իրենց «արտաքին քաղաքականության գերատեսչությունների հետագա համակարգման փոխադարձ մտադրությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը եւ առկա հակամարտությունների քաղաքական կարգավորմանը նպաստելու համար»:
Լավրովը եւ Ֆիդանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: