Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին փոխանցել է դիրքորոշումը «Հայաստանում Ռուսաստանի եւ երկկողմ կապերի շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ»:
Հուլիսի 7-ին Գալուզինի եւ Արսենյանի միջեւ կայացած հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, եւ «ճշգրտվել է ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցը»:
Ռուսական կողմը վերահաստատել է Ռուսաստանի եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների հերթական փուլ անցկացնելու առաջարկը:
















