Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «Հայաստանից արտաքսված արեւմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովումը մեծ կարեորություն ունի»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօր ելույթ ունենալով Ստեփանակերտում գումարված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում՝ Ալիեւն ասել է.
«Մենք բարձր ենք գնահատում նախորդ ամիս Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից բանաձեւի ընդունումը, որով աջակցություն է հայտնվում Հայաստանից բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքներին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: