«Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ է պահպանել էյֆորիայի զգացումը» - Mediamax.am

474 դիտում

«Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ է պահպանել էյֆորիայի զգացումը»


Լուսանկարը` sputnik-georgia.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների համալսարանի (МГИМО) Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւի կարծիքով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրումը պայմանավորված է մի քանի գործոններով։

Նրա խոսքով, դրանցից մեկն այն է, որ «Ադրբեջանի իշխանությունները իրենց հաղթող են համարում եւ էյֆորիայի մեջ են Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողություն հաստատելուց հետո»։

 

«Խնդիրն այն է, որ էյֆորիայի զգացումը պետք է պահպանել եւ Ադրբեջանի իշխանությունները նոր արտաքին քաղաքական հաջողությունների կարիք ունեն։

 

Ռուսաստանցիների ձերբակալությունները Ադրբեջանում կապված են սեփական անպարտելիության նկատմամբ վստահությունը պահպանելու ցանկության հետ։ Ի վերջո, Ռուսաստանը երկրի ամենաազդեցիկ հարեւանն է, ինչը պետք է հանրապետության բնակչությանը ցուցադրի Բաքվի արտաքին քաղաքականության ուժը», - ասել է ռուսաստանցի փորձագետը Metro թերթին տված հարցազրույցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին