Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու ցանկություն է հայտնել:
«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն», - ասվումէ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական տելեգրամյան ալիքում:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականին:
Կազմակերպությունն ունի 10 անդամ՝ Ղազախստան, Չինաստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Պակիստան, Հնդկաստան, Իրան, Բելառուս: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագագթնաժողովը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Չինաստանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: