Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը - Mediamax.am

279 դիտում

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին Ղրղզստանում:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է.

 

«Հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան: Հայաստանը չի մասնակցում հանդիպմանը»:

 

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա այսօր Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին