Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ:
«Խորը անհանգստություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության կողմից հունիսի 27-ի առավոտյան ժամերին Եկատերինբուրգում ադրբեջանցիների տներ ներխուժելու կապակցությամբ:
Արդյունքում զոհվել են մեր հայրենակիցները, ոմանք ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, 9 մարդ ձերբակալվել է:
Ռուսական կողմից ակնկալում ենք, որ այս փաստի անհապաղ քննություն կանցկացվի եւ այս անթույլատրելի բռնությունը գործաց անձինք ամենասեղմ ժամկետներում պատասխանատվության կենթարկվեն», - ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: