Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «ՌԴ-ն կապի մեջ է Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության թեմայով»։
«Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում. Երեւանը մեր կարեւոր դաշնակիցն է: Երկու երկրների միջեւ կան շատ զարգացած ու բազմապրոֆիլ հարաբերություններ:
Քանի որ Կարապետյանը նաեւ Ռուսաստանի քաղաքացի է, համապատասխան շփումներն իրականացվում են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: