Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու Խաղաղության խաչմերուկը - Mediamax.am

227 դիտում

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու Խաղաղության խաչմերուկը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ստամբուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, «ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը»:

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։

 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

 

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին