Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների վերաբերյալ:
Դրանում ասված է.
«Ես Իրանին գործարք կնքելու տարբեր շանսեր եմ տվել: Նրանց ամենախիստ բառերով ասել եմ՝ «պարզապես արեք դա», բայց որքան էլ ջանասիրաբար նրանք փորձեցին եւ որքան էլ մոտեցան, պարզապես չկարողացան անել դա:
Ես նրանց ասել էի, որ շատ ավելի վատ է լինելու, քան իրեն գիտեն կամ կարող են ակնկալել, որ Միացյալ Նահանգները արտադրում են աշխարհի ամենալավ և ամենամահաբեր ռազմական սարքավորումները եւ որ Իսրայելը դրանցից շատ ունի, ավելի շատ է ունենալու եւ նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել դրանք:
Կոշտ գծին հետեւող Իրանի որոշ քաղաքական գործիչներ խիզախորեն էին խոսում, բայց նրանք չգիտեին, թե ինչ է տեղի ունենալու: Հիմա նրանք բոլորը ՄԵՌԱԾ են, եւ ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու: Արդեն եղել են բազմաթիվ մահեր եև ավերածություններ, բայց դեռ ժամանակ կա կանգնեցնել հաջորդ պլանավորած հարձակումները, որոնք ավելի դաժան են լինելու: Իրանը պետք է գործարք կնքի և փրկի այն, ինչը ժամանակին հայտնի էր որպես Իրանական կայսրություն: ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ Չէ: Աստված օրհնի ձեզ բոլորիդ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: