Զախարովա. Երեւանում մեր ռազմակայանի դուրսբերման հարց չեն բարձրացնում - Mediamax.am

1409 դիտում

Զախարովա. Երեւանում մեր ռազմակայանի դուրսբերման հարց չեն բարձրացնում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման հարց չեն բարձրացնում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մարիա Զախարովան նշել է.

 

«Երեւանից դրա հնարավոր դուրսբերման մասին ոչ մի ազդանշան չենք ստացել: Հանրապետության ղեկավարները հաստատում են, այդ թվում՝ հրապարակայնորեն, որ նման հարց օրակարգում չկա: Երեւանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարեւոր տարր է»:

 

Մարիա Զախարովան նաեւ նշել է, որ «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչ մի լավ բան չի բերում»:

 

«Ընդհակառակը, հիմնական նպատակն է, ինչպես մենք լավ հասկանում ենք, ապակայունացնել տարածաշրջանը, նոր լարվածության կետեր ստեղծել: Հուսով ենք, որ ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում հավասարաչափ հասկանում են մեր հիմնավորված մտահոգությունը այս հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ լիարժեք գնահատում են ագրեսիվ ռազմական դաշինքների հետ փոխգործակցությունը խորացնելու ռիսկերը», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին