Լավրով. «Ռուսաստանը անկեղծ հաջողություն է ցանկանում Երեւանին եւ Բաքվին» - Mediamax.am

526 դիտում

Լավրով. «Ռուսաստանը անկեղծ հաջողություն է ցանկանում Երեւանին եւ Բաքվին»


Լուսանկարը` abcmedia.am


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ «Ռուսաստանը անկեղծորեն հաջողություն է ցանկանում Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու գործում»։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, մենք անկեղծորեն հաջողություն ենք ցանկանում նրանց այս գործում։

 

Պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մի քանի եռակողմ հանդիպումների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե կողմերը հետաքրքրված լինեն դրանում», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով պատմական հարավային ռուսական հողերին նվիրված համաժողովում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին