Զախարովա. Մինսկի խմբի մանդատը «կորցրել է արդիականությունը» - Mediamax.am

1173 դիտում

Զախարովա. Մինսկի խմբի մանդատը «կորցրել է արդիականությունը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի ինստիտուտների վերացման մասին Բաքվի եւ Երեւանի համատեղ դիմումը «օպտիմալ» լուծում կլինի:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Զախարովան նշել է, որ նրանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի անբաժանելի մաս եւ 2023 թվականի աշնանը իրավիճակի արմատական փոփոխությունից հետո, ԵԱՀԿ-ի կողմից հաստատված Մինսկի խմբի համանախագահների մանդատը «կորցրել է իր արդիականությունը»։

 

«Մտադիր ենք շարունակել աջակցել մեր գործընկերներին՝ հաղթահարելու խաղաղ պայմանագրի ստորագրման մնացած խոչընդոտները, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական պետական սահմանը սահմանազատելու եւ հումանիտար խնդիրների լուծման գործում», - ասել է Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին