Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 13-ից 14-ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Վիեննայում տեղի է ունեցել եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովը:
«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարարը ներկայացրել է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԱՄՆ եւ ԵՄ հետ գործընկերությունների խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: