Իրանը կարող է ԱՄՆ միջանկյալ գործարք առաջարկել - Mediamax.am

573 դիտում

Իրանը կարող է ԱՄՆ միջանկյալ գործարք առաջարկել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 12-ին Օմանում նախատեսված բանակցությունների ժամանակ Իրանը կարող է ԱՄՆ-ին առաջարկել միջանկյալ ժամանակավոր միջուկային գործարքի կնքել՝ նախքան համապարփակ բանակցությունների սկսելը:

Axios պարբերականի զրուցակիցները պատմել են, որ Թեհրանում անիրատեսական են համարում երկու ամսվա ընթացքում տեխնիկապես բարդ գործարքի համաձայնեցումը, ինչպես պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

Իրանի իշխանությունները կարծում են, որ ավելի շատ ժամանակ է հարկավոր լիարժեք համաձայնագրի նախապատրաստման համար։

 

Ըստ Axios-ի, միջանկյալ համաձայնագիրը կարող է նախատեսել, որ Թեհրանը կդադարեցնի ուրանի հարստացման որոշ աշխատանքներ եւ ՄԱԿ-ի տեսուչներին ավելի մեծ հասանելիություն կտրամադրի իր միջուկային օբյեկտներին։

 

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի 12-ին Օմանում ուղիղ բանակցություններ են անցկացնելու Իրանի հետ։ Իրանական իշխանությունները պնդում են, որ բանակցությունները տեղի են ունենալու օմանցի միջնորդների միջոցով։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին