Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը «հստակ ազդանշան» կուղարկի այլ երկրներին։
«Իրանը եւ Ռուսաստանը մտնում են ռազմավարական համագործակցության նոր փուլ, որը նոր հորիզոններ կբացի մեր ժողովուրդների բարգավաճման, զարգացման եւ անվտանգության համար: Դա պատասխանատվության, դրական ակտիվության եւ Իրանի ու Ռուսաստանի միջեւ խաղաղության եւ բարեկամության ուղերձ է տարածաշրջանի եւ աշխարհի այլ երկրների համար»,- ասել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Որպես երկու խոշոր եւ անկախ երկրներ՝ Իրանը եւ Ռուսաստանը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում:
Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացումը նորություն չէ, եւ այդ հարաբերությունները գոյություն ունեն տասնամյակներ շարունակ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այդ հարաբերություններն ուղղված չեն որեւէ երրորդ կողմի դեմ, այլ ավելի շուտ համահունչ են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Նոր ռազմավարական համաձայնագիրը նաեւ ուղղված է այս համագործակցության զարգացմանը, եւ ինչպես Իրանն ու Ռուսաստանը վերջին տարիներին միասին են եղել, նրանք ապագայում նույնպես կզարգացնեն համագործակցության այս տարրը՝ իրենց անվտանգությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար»,- հավելել է Քազեմ Ջալալին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: