Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել է, որ «շրջադարձային պահ է եկել՝ մի կողմ թողնել տասնամյակներ տեւած հակամարտությունը եւ աշխատել Հարավային Կովկասում տեւական անվտանգություն ու տնտեսական բարգավաճում ապահովելու շուրջ»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Քրիստինա Քվինը մարտի 25-ից 26-ը այցելել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել մարզպետի, տարբեր բնակավայրների ղեկավարների եւ տեղի բնակիչների հետ:
«Խոսելով սյունեցիների հետ՝ ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ նրանց տածած հույսը», - ասել է Քրիստինա Քվինը։
Նա ողջունել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ «վերջին շրջանի առաջընթացը»:
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Գորիսում ԱՄՆ դեսպանը հանդիպել է նաեւ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ «անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: