Երեւան: Մեդիամաքս: Համատեղ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնող Ռուսաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով կապվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ «տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում առաջնորդները քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր»:
Մեդիամաքսը նշում է, որ Պուտինի եւ Ալիեւի վերջին հեռախոսային հաղորդակցությունը տեղի էր ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 24-ին եւ 28-ին՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո:
2025 թվականին ադրբեջանական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքնաթիռի խոցման համար պատասխանատու է համարում Ռուսաստանին:
















