Բաքուն ցանկանում է, որ «Հայաստանը սերտորեն համագործակցի դատավարության հետ» - Mediamax.am

506 դիտում

Բաքուն ցանկանում է, որ «Հայաստանը սերտորեն համագործակցի դատավարության հետ»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Բաքվում կարծում են, որ «Հայաստանի ղեկավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները եւ անհարկի քարոզչական արշավ է իրականացնում»՝ ընդդեմ Բաքվում ընթացող դատավարության այն մարդկանց վերաբերյալ, ովքեր մեղադրվում են «ադրբեջանական ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ»։

Ինչպես հաղորդում է ԱզերԹաջը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

 

«Նրանց հովանավորները՝ Եվրախորհրդարանում Հայաստանի շահերը ներկայացնող տարբեր լոբբիստական խմբեր, մտադիր են Ադրբեջանի դեմ նոր բանաձեւ ընդունել։ Դա կապված է դատավարության հետ»,- ասել է նա։

 

«Հայաստանից մեր ակնկալիքն այն է, որ եթե նա ցանկանում է եւ շահագրգռված է ապահովելու արդար խաղաղություն տարածաշրջանում, պետք է սերտորեն համագործակցի դատարանի հետ։ Հայաստանի տարածքում կան անձինք, ովքեր հանցագործություններ են կատարել մարդկության դեմ եւ ռազմական հանցագործություններ՝ ադրբեջանական ժողովրդի դեմ, եւ պետք է ապահովվի նրանց ներգրավվումը հետաքննությանն ու դատավարությանը»,- նշել է Հաջիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին