Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Եվրամիությանը Հայաստանի միջոցով «մեզ մոտ սողոսկելու» փորձերի համար։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր ելույթ ունենալով Բաքվի Գլոբալ ֆորումի բացմանը, Ալիեւը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը «ըստ էության, Եվրամիության հետախուզական առաքելություն է»։
«Նրանք գիշեր-ցերեկ կանգնում են մեր սահմաններին, լրտեսի նման փնտրում են հարմար սողանցքներ՝ մեզ մոտ սողոսկելու համար: Մենք բավարար հետախուզական տվյալներ ունենք», - հավելել է Իլհամ Ալիեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: