Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա - Mediamax.am

189 դիտում

Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է, որ Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչությանը եւ Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել:

 

«Հայաստանը համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաեւ Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ կունենա, որը կիրականացնի միջազգային կազմակերպության, ինչպես նաեւ վերջինիս հետ համագործակցության շրջանակում նաեւ անդամ պետությունների միջեւ ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության համադրման եւ կոորդինացման աշխատանքները: Նա կամրապնդի փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»,- ասվում է որոշման մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին