Փաշինյանը՝ խաղաղության օրակարգի, «հենման կետի» եւ «ճիշտ բալանսների» մասին - Mediamax.am

553 դիտում

Փաշինյանը՝ խաղաղության օրակարգի, «հենման կետի» եւ «ճիշտ բալանսների» մասին


Լուսանկարը` primeminister.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ի սկզբանե գիտեինք, որ խաղաղության օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ»։

«Եթե մենք դա որդեգրել ենք, նշանակում է դա համապատասխանում է Հայաստանի պետական շահերին, եւ հետեւաբար մենք պետք է լուծենք մեր խնդիրը եւ դա անենք աշխարհը, տարածաշրջանը, հարաբերությունները, մարտահրավերները, հնարավորությունները եւ սպառնալիքներն ավելի լավ եւ ավելի խորը ճանաչելու միջոցով: Ես ուզում եմ հավատալ, որ մենք գնում ենք այս ճանապարհով, ես տեսնում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով եւ շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը լինի շարունակական, որովհետեւ դիվանագիտության մեջ, իհարկե, ճկունությունը շատ կարեւոր է, բայց նաեւ պետք է դա նույնպես ճիշտ հավասարակշռության մեջ լինի հետեւողականության հետ»,- ասել է վարչապետը՝ ԱԳՆ-ում ելույթ ունենալով Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

 

«Շատ կարեւոր է իրադրության գնահատումը։ Ամեն ինչ, որ քննարկվում է այսօր, առաջին հերթին կապված է այսօրվա համատեքստի հետ: Իհարկե, ցանկացած բան, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, ունի պատմական համատեքստ, եւ ունի նաեւ ապագայի համատեքստը: Այստեղ էլ է պետք, որ ճիշտ բալանսներ ձեւավորվեն, ընդ որում՝ ճիշտ բալանս չի նշանակում ամեն ինչից հավասար չափով, որովհետեւ դա կախված է, թե որտեղ է հենման կետը, որովհետեւ այսօրն է այդ հենման կետը, որովհետեւ այդ հենման կետում մի դեպքում կարող է ճիշտ բալանսը լինել, հավասարակշռությունը պահվել այդ թեւերից որեւէ մեկի գերակշռման պայմաններում: Հույս ունեմ՝ այս միտքը շատ բարդ չհնչեց, որովհետեւ ցանկացած հավասարակշռություն կախված է նրանից, թե հենման կետը որտեղ է, իսկ հենման կետն այսօր է, այսօրվա պահանջմունքները, այսօրվա պայմանները, այսօրվա սպառնալիքները եւ անհրաժեշտությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին