Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է deal (գործարք) բառի մասին, որը գրեթե ամեն օր գործածում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Կառավարությունից հայտնում են, որ ԱԳՆ-ում ելույթ ունենալով Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մեր բառապաշարում լեզվամտածողությունն էլ էական նշանակություն ունի, օրինակ, միջազգային դիվանագիտության մեջ ամենաշատ օգտագործվող բառերից մեկը deal բառն է, որը թարգմանաբար նշանակում է գործարք»:
«Մենք արտաքին հարաբերությունները միշտ չէ եւ ամեն տեղ չէ, որ գործարքի տրամաբանությամբ ենք դիտարկում, ընդհակառակը, գործարք բառը մեզանում ինչ-որ բացասական բանի, համատեքստ կամ ենթատեքստ ունի, մինչդեռ հենց միջազգային հարաբերությունների առաջնային նպատակը գործարքներ կնքելն է բառիս բուն եւ փոխաբերական իմաստով։
Բառիս բուն, որ միջազգային հարաբերությունների արդյունքը բազմաթիվ, ինչքան հնարավոր է շատ պայմանագրերն են, բայց մյուս կողմից նաեւ ոչ պայմանագրային գործարքներ կան, բանավոր պայմանավորվածություններ, ջենտլմենական պայմանավորվածություններ, միջպետական պայմանավորվածություններ, եւ այս առումով իրականում մեր արտաքին քաղաքականության եւ արտաքին գործերի արդյունավետությունը գնահատելու համար մենք պետք է այստեղ էլ փորձենք թվային արտահայտություններ ունենալ, օրինակ, նախորդող շրջանում քանի գործարք ենք կնքել, քանի պայմանագիր ենք կնքել, քանի փաստաթուղթ ենք կնքել եւ դրանք ի՞նչ բովանդակություն են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքականության ամենատարբեր ոլորտներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: