Թրամփի վարչակազմը չեղարկելու է USAID-ի պայմանագրերի 90%-ը - Mediamax.am

358 դիտում

Թրամփի վարչակազմը չեղարկելու է USAID-ի պայմանագրերի 90%-ը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թրամփի վարչակազմը տեղեկացրել է, որ չեղարկելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) արտաքին օգնության պայմանագրերի ավելի քան 90%-ը:

Այդ մասին ասվում է փաստաթղթերում, որոնք հասանելի են դարձել The Associated Press գործակալությունը:

 

Խոսքը ընդհանուր առմամբ $‌ 60 միլիարդի մասին է:

Փաստաթղթերում ասվում է, որ վարչակազմը նպատակ ունի «վերացնել նշանակալի վատնումը, որը տասնամյակներ տեւած ինստիտուցիոնալ անկման հետեւանք էր»:

 

Նշվում է, որ այսուհետ «ամերիկացի հարկատուների գումարներն օգտագործվելու են իմաստուն կերպով՝ ամերիկյան շահերն առաջ տանելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին