Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան հույս ունի, որ իր հետագա քայլերում Ադրբեջանը կառաջնորդվի Ռուսաստանի հետ համագործակցության կարեւորության ընկալմամբ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների մասին հարցին՝ Բաքվում «Ռուսական տան» փակման եւ «Sputnik Ադրբեջանի» լուծարման լույսի ներքո:
«Ես վստահ եմ, որ պաշտոնական Բաքվում հասկանում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության կարեւորությունը: Կցանկանայի հույս հայտնել, որ ադրբեջանական գործընկերները իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր առաջնորդների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարեւորության ընկալմամբ», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:
















