Եվրոպական խորհրդի նախագահը ողջունում է խաղաղությանը միտված Երեւանի քայլերը - Mediamax.am

3696 դիտում

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունում է խաղաղությանը միտված Երեւանի քայլերը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Կառավարությունից հայտնում են, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:

 

Նա շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը` տարբեր ոլորտներում կարողությունները զարգացնելու նպատակով:

 

«Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը եւ խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում», - հայտնում են կառավարությունից:

 

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անտոնիու Կոշտան կարեւորել եւ ողջունել է ՀՀ կառավարության` խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին