Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ դեպի Եվրամիություն կողմնորոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
«Ըստ ամենայնի, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կենտրոնանալը Եվրամիության վրա, հստակ պատկերացում չունենալով, թե արդյոք Եվրամիությունը շահագրգռված է դրանում, որոշակի լրացուցիչ դիվիդենտներ կապահովի երկրի եւ ժողովրդի շահերի համար», - Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Սակայն, հավելել է նա, «եւ հայերը, եւ մնացած բոլորը պետք է հասկանան, թե որքանով փոխադարձ է ցանկությունը եւ ինչպես են եվրոպացիները վերաբերվում դրան»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: