Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-ի երեկոյան Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին` Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։
«Ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ», - հայտնում են կառավարությունից:
Հրապարակված լուսանկարները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, շփում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դէվիդ Վենսի հետ, ում հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում «ճանաչողական» հանդիպում էր ունեցել:
Նիկոլ Փաշինյանը նաեւ շփումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի, Կանադայի եւ Հնդկաստանի վարչապետների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: